Խայտառակ, անամոթ սուտ է, թե Փաշինյանն անում է Տեր-Պետրոսյանի ուզածը․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2024 | 12:46
Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը
20.05.2024 | 12:34
Խնդիր ենք ունենալու 18 մետրանոց ավտուբուսների գնման հետ կապված․ կարող է դարեր տևել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 12:29
Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի վետոն կչեղարկվի
20.05.2024 | 12:28
Զելենսկին հայտնել է առաջնագծում Ուկրաինայի զորքերի դիրքերի ամրապնդման մասին
20.05.2024 | 12:26
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
20.05.2024 | 12:20
Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են, ԱԱԾ-ն ստանձնում է Տավուշում սահմանի պահպանությունը․ ԼՈՒՐԵՐ
20.05.2024 | 12:20
Հայաստանի միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը՝ միջազգայնացման ճանապարհին. ՈՒՂԻՂ
20.05.2024 | 12:19
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 12:13
ՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.05.2024 | 12:11
Բնակարանային աջակցության ի՞նչ տարբերակներ է առաջարկում պետությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 12:03
Խիստ շրջայցեր իրականացրե՛ք շինհրապարակներ, ստուգե՛ք օդի որակի չափիչ սարքերը. Ավինյանը՝ թաղապետերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 11:55
Ինչպե՞ս են բնակարանային աջակցության գումարները փոխանցվելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 11:49
Իրանի նախագահի և ուղղաթիռի կործանման հետևանքով մյուս զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ
20.05.2024 | 11:43
Բետոնե սալերը հեռացվել են, որից հետո փուլային փլուզում է եղել, հենապատ գոյություն չի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 11:38
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Պարո՛ն Զուրաբյան, Կապան-Գորիս ճանապարհից օգտվողներն այսուհետ պիտի հանդիպեն ադրբեջանցի մաքսավորներին։ Ադրբեջանը ՀՀ-ին տեղեկացրել է, որ մաքսակետեր են տեղադրելու այդ ճանապարհին։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ որպեսզի չլիներ անցակետ, գործելու էր միջանցքային տրամաբանությունը։ Ըստ երևույթին՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհից անարգել օգտվելու դիմաց միջանցք է պահանջել Սյունիքով։ Ինչո՞վ եք բացատրում այս դրությունը։

-Բացատրում եմ երկու գործոնով․ առաջինն այն է, որ Ադրբեջանը հաղթական էյֆորիայի մեջ է և ուզում է ամեն ինչի հասնել, և բոլոր իր ցանկություններին հասնելու համար պատրաստ է նաև ամեն տեսակի ճնշումների՝ և՛ ներթափանցումներ մեր տարածք, և՛ մանր խնդիրների վրա լծակներ ստեղծել։ Անգամ փորձեցին Իրանին կպչել այդ ճանապարհի պատճառով, բայց դրա հետևանքը շատ վատ եղավ Ադրբեջանի համար։ ՀՀ-ն իրենց համար թույլ, պարտված կողմ է, և իրենք կարծում են, որ նման ճնշումներով կարող են հասնել լուրջ արդյունքների այլ հարցերում։ Իսկ երկրորդ գործոնը իշխանության ապիկարությունն է, նրանց՝ բանակցելու հմտությունների իսպառ բացակայությունը, որը մեզ հայտնի է տարբեր դրվագներում։ ԱՊՀ գագաթնաժողովում խոսում էր Ալիևը, անմիջապես հետո Փաշինյանը, իսկ նրա հակափաստարկման մակարդակը ցույց տվեց, որ նա որոշ դեպքերում բանակցություն վարել էլ չգիտի։ Այսօր Ադրբեջանը փորձում է կորզել առավեագույնը․ զինադադարը կնքվել է, հիմա իրենք ուզում են ստանալ խաղաղության պայմանագիր, որով ֆիքսվում են իրենց ձեռքբերումները։ Սա է կատարվում՝ շատ կեղտոտ ձևի է դա կատարվում, նրանք կիրառում են ամենադաժան մեթոդները, այդ թվում՝ մեր գերիներին պատանդ պահելու զենքը։

-Ադրբեջանն այսօր այն կարգավիճակում է, ինչ մենք՝ 94 թվականին, և ունի հավակնություններ, այդ թվում՝ տարածքային։ Սա պետք է փաստել։ Բայց նաև արձանագրենք՝ այն ժամանակ ՀՀ-ն չի գնացել գերիներ պահելով ռեգիոնալ խնդիրներ լուծելու ճանապարհով։

-Այո՛։ Ադրբեջանը, իհարկե, պետք է կշռի, ինքը բավականին կեղտոտ, մանր առևտրի պատճառով կորցնում է իր հեղինակությունը, մյուս կողմից՝ ինքը կարող է թքած ունենալ իր պրեստիժի վրա, նա ասում է՝ ուժով վերցրել ենք սա, ուրեմն՝ պիտի վերջնական արդյունքը ստանանք։ Այդ ուղղության վրա աշխատում են։

-Ակնհայտ է, չէ՞, Հայաստանն Ադրբեջանի ինչ պահանջ էլ կատարի՝ տա միջանցք, իրենց ցանկացած անկլավները, դա վերջը չի լինելու։ Այսինքն՝ Ադրբեջանի պահանջների կատարումը բերելու է նոր պահանջների։

-Սա ամենավտանգավոր թեզերից մեկն է։ Եթե կնքվում է խաղաղության պայմանագիր, դա դառնում է լուրջ հանգրվան, որից հետո իրավիճակը խաղաղվում է, և արդեն տևական ժամկետ է։ Հանկարծ իմ պատասխանը չընկալվի այնպես, որ ես կոչ եմ անում ամեն գնով հասնել նման խաղաղության։ Դուք ասեցիք՝ միջանցք, անկլավներ․․․ Ես, օրինակ, համարում եմ, որ նման գին ոչ ոք իրավունք չունի վճարել խաղաղության համար, և նման բան չպիտի արվի։ Բայց այն թեզը, որ եթե գնացիր զիջումների, կնքեցիր պայմանագիր, դրանից հետո ավելի է ախորժակները բացվելու, աբսուրդ է։

Դավիթ Բաբայանը՝ Արցախի արտգործնախարարը, հնչեցրեց մի պնդում, որ սխալ էր «Լավրովի պլան» ընդունելը, որովհետև ընթացքն ապացուցեց, որ ինչքան շատ են ստանում ադրբեջանցիները, այնքան շատ է բացվում իրենց ախորժակը և ավելի շատ են պահանջում։ Այդ մարդիկ տարրական բան չեն հասկանում, որ Ադրբեջանի ախորժակը ոչ թե իրենց ստացածից է բացվել, լրիվ այլ պատճառով, որովհետև իրենք ջախջախել են հայկական բանակը՝ իրենք այսօր հզոր են, Հայաստանը՝ թույլ։

Քոչարյանի և Փաշինյանի ճամբարից մի թեզ են նետում, որ սա Տեր-Պետորսյանի ուզածն էր, Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ Տեր-Պետրոսյանն էր ուզում, տեսեք՝ գնում է խաղաղության Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ի վերջո՝ դա չէ՞ր ուզածը Տեր-Պետրոսյանի։ Սա խայտառակ սուտ է, որ շրջանառվում է։

-Անգամ այդ քննադատությունը հնչեցնողները «նեոհհշականներ» են անվանում այս իշխանությանը։

-Այդ մարդիկ զբաղված են անամոթ ստախոսությամբ, որովհետև դա չէր Տեր-Պետրոսյանի ուզածը, այլ արժանապատիվ խաղաղությունն էր՝ պահպանելով Ղարաբաղը, պահպանելով զարգացման հեռանկարները։ Եթե գնայինք խաղաղ պլանով, կունենայինք ամբողջական Ղարաբաղ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան