Պայթյունից տուժածներից միայն մեկն է դուրս գրվել, մյուսները դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է ծանր կայուն: Այս մասին Factor.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ տուժած 8 անձանցից միայն մեկն է դուրս գրվել հիվանդանոցից:

«Մնացածը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մի քանի ժամ անց, սակայն, ևս մի քանի հոգի դուրս կգրվեն, կարող եմ ասել, որ երկու հոգի հաստատ մնալու են հիվանդանոցում»,- մանրամասնեցին բժշկական կենտրոնից:

Ինչ վերաբերում է ութամյա Ռուբինա Մարկոսյանին, որի վիճակը ամենածանրն էր, ապա Factor.am-ին հայտնեցին, որ նրա վիրահատությունը նորմալ է անցել, սակայն հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին` ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):