«Քեզ կարգի հրավիրիր». Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ (Նեթանյահուն նկատի էր ունեցել Սիրիայի Աֆրին շրջանի խաղաղ բնակչության հրթիռակոծումը Թուրքիայի օդուժի կողմից-խմբ). փոխանցում է ermenihaber-ը:            

Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․

«Նա ասում է, որ մեր զինվորներն Աֆրինում հրթիռակոծում են մարդկանց։ Հե ՜յ Նեթանյահու, դու շատ թույլ ես և խղճուկ։ Քեզ կարգի հրավիրիր։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, սակայն քո հոգսը ահաբեկիչները չեն, քանի որ քո երկիրը ահաբեկչական պետություն է»:

Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետը «Twiter»-ի իր էջում, նորից պատասխանելով Թուրքիայի նախագահին, գրել է․

«Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած,  քրդական տարածքներ ներխուժած և Աֆրինում խաղաղ բնակչությանը կոտորած  պետությունը չի կարող  մեզ մարդկային արժեքների վերաբերյալ խրատներ  և դասեր տալ»։

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական նոր լարվածության պատճառ է հանդիսացել Իսրայելի բանակի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։ Մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել են«Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում  բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է ամենաքիչը  17 պաղեստինցի: Մինչդեռ տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի: