Amnesty International-ը դատապարտել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների իրավունքների ոտնահարումը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը դատապարտել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների իրավունքների ոտնահարումը։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լեհ-բելառուսական սահմանին բռնության պարույրը պետք է անհապաղ կտրել։ Լեհաստանը պետք է անհապաղ ապահովի այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կամ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունների հասանելիությունը՝ մարդկանց մարդասիրական և բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է Amnesty International-ի գերմանական բաժանմունքի գլխավոր քարտուղար Յուլիա Դուխրոյի հայտարարության մեջ։

Իրավապաշտպանները նշել են, որ սահմանային գոտում հայտնված մարդկանց մեծ մասն այնպիսի ճգնաժամային շրջաններից են, ինչպիսիք են Սիրիան, Աֆղանստանը կամ Իրաքը։

«Նրանք, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն, այժմ պետք է կարողանան դիմել դրա համար: ԵՄ արտաքին սահմաններում ապաստանի ընթացակարգի հասանելիությունը չպետք է դառնա աշխարհաքաղաքական շահերի խաղալիք»,- ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, AI-ը Մինսկի իշխանություններին կոչ է արել փախստականներին չօգտագործել սեփական քաղաքական շահերի համար՝ լուրջ վտանգի տակ դնելով նրանց իրավունքները։

Տաթև Ֆռանգյան