Շուրջ 24 մլրդ դրամ․ ԱԱԾ-ն ներկայացրել է այս տարվա 9-ամիսներին պետությանը հասցված վնասի նախնական գնահատումը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին  ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, ՀՀ պետական իրավասու մարմիններին փոխանցված նյութերի և դրանց արդյունքների վերաբերյալ

2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին փոխանցվել է 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:

Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20.967.661.169 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20.809.387.555 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 153.530.985 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝  4.742.629 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար:

Զուգահեռաբար նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ, որից գերակշիռ մասը՝ 188 քրեական գործ հարուցվել է Ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24.607.971.770 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24.378.963.387 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 80.752.153 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 148.256.230 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566.199.139 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 5.907.732 ՀՀ դրամը: