Սև լճի հատվածում դիրքերի բարեկարգում է եղել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև լարվածության մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե որքանով են համացանցում տարածվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը

«Մեր տղաները դիրքերի բարելավման աշխատանքներ են իրականացրել, որը թեթևակի անհանգստություն է առաջացրել, ուրիշ ոչինչ, ոչ մի ձեռնամարտ, ֆիզիկական բախումներ չեն եղել։ Ներկա պահին խախանդ վիճակ է»,- ասաց Քոչարյանը։

Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք դիրքերի բերալավումը նշանակո՞ւմ է, որ սահմանին առաջխաղացում ունենք, փոխքաղաքապետը բացասական պատասխան տվեց. «Դիրքերի բարեկարգման աշխատանքների մասին է խոսքը»։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե, իբր, ադրբեջանական ուժերը Սև լճի ուղղությամբ հենակետ են տեղադրել, ինչին ի պատասխան նման հենակետ են տեղադրել նրանց թիկունքում հայկական ուժերը, ինչը լարվածության և ծեծկռտուքի է հանգեցրել, որը լուծվել է միայն ռուս զինվորականների միջամտության արդյունքում։ «Որևէ միջամտություն չի եղել․ մենք այդ հատվածում համագործակցում ենք ռուս զինվորականների հետ»,- խոսքը եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետը՝ նորից ընդգծելով, որ ֆիզիկական բռնություն չի եղել։

 

Ռոզա Վարդանյան