Մեկ օրում Բելառուսից Լեհաստանի սահմանն ապօրինի հատելու 599 փորձ է գրանցվել․ նրանց օգնելու համար ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վերջին մեկ օրվա ընթացքում լեհ սահմանապահները կանխել են Բելառուսից Լեհաստանի սահմանն ապօրինի հատելու 599 փորձ։ Փախստականներին օգնելու համար ձերբակալվել է 3 մարդ, այդ թվում՝ ՌԴ մեկ քաղաքացի։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է Twitter-յան գրառմամբ։

«Երեկ մենք արձանագրել ենք լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու 599 փորձ։ 9 մարդ բերման է ենթարկվել, 48 հոգու հետ կապված Լեհաստանը լքելու հրաման է արձակվել, 3 մարդ ձերբակալվել է՝ սահմանախախտներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մյուս երկուսը՝ Շվեդիայի և Լիտվայի։

Երեքշաբթի սահմանապահները հայտնել էին Լեհաստանի տարածք անօրինական մուտք գործելու 309 փորձի մասին։ Այս վիճակագրությունում ռեկորդային թիվ է գրանցվել մեկ ամիս առաջ, երբ կանխվել է նման 739 փորձ։

Նշենեք, որ երկուշաբթի մի քանի հազար միգրանտներ Բելառուսից մոտեցել են Լեհաստանի սահմանին՝ Կուզնիցայի սահմանային անցակետով։ Ոմանք փորձել են ապամոնտաժել փշալարերը, մինչդեռ Լեհաստանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել։ Սահմանը հատելու անհաջող փորձից հետո միգրանտները վրանային ճամբար են հիմնել։

Լեհաստանի սահմանապահ ծառայության գնահատականներով՝ այժմ երկրի սահմանի անմիջական մերձակայքում կա 2-ից 4 հազար մարդ, որոնք փորձում են մտնել Եվրամիության տարածք։ Ժամանակ առ ժամանակ սահմանը գրոհելու փորձեր են արվում։ Անցած օրվա ընթացքում նման մի քանի փորձ է եղել։ Երկուսին հաջողվել է հատել սահմանը, սակայն մի քանի տասնյակ մարդ, որոնք ներխուժել են Լեհաստանի տարածք, բերման են ենթարկվել։

Այս տարվա ընթացքում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու շուրջ 32 հազար փորձ։ Սահմանը փորձում են հատել հիմնականում Իրաքի քաղաքացիները։ Նրանցից շատերն ասում են, որ ցանկանում են հասնել Գերմանիա։

Տաթև Ֆռանգյան