Սիրելի գիտնականներ, հավատացեք ձեր ուժերին և մի վախեցեք անհնարինը դարձնել հնարավոր․ ՀՀ ԳԱԱ-ի ուղերձը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի գիտնականներ, ամեն տարի նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, որի նպատակն է ընդգծել գիտության կարևոր դերը հասարակությունների կյանքում, իրազեկել քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնել գիտության ոլորտում աջակցությունը, խրախուսել ազգային և միջազգային համերաշխությունը տարբեր երկրների գիտական ​​նվաճումների փոխանակման համար, համախմբել գիտության շուրջ համաշխարհային հանրությանը:

Պատահական չէ ընտրված գիտության համաշխարհային օրվա այս տարվա թեման՝ «Կլիմայի փոփոխությանը պատրաստ համայնքների կառուցում»: Այս գլոբալ մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, լուրջ սպառնալիք է միլիարդավոր մարդկանց, մոլորակի կյանքի համար: Մեկ այլ գլոբալ մարտահրավեր է համաճարակների տարածումը, ինչպիսին է COVID-19-ը, որի դեմ պայքարելու համար համաշխարհային գիտական հանրությունը պետք է միավորվի: Այսօր առավել քան կարևոր է ցույց տալ գիտության կարևորությունն ու արդիականությունը մեր առօրյա կյանքում և համարձակ գաղափարներով շարժվել դեպի նորարարություններ:

Սիրելի գիտնականներ, հավատացեք ձեր ուժերին ու հնարավորություններին և մի վախեցեք անհնարինը դարձնել հնարավոր: Մաղթում ենք ձեզ ստեղծագործական հաջողություններ, մեր երկրի և հասարակության համար նոր և անհրաժեշտ բացահայտումներ, առողջություն և ամենայն բարիք:

Գիտության համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 20 տարի առաջ՝ 2002 թ-ի նոյեմբերի 10-ին: Գիտությանը օր նշելու առաջարկ արվել է 1999թ-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով: 2001 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development), որը 2002թ-ի նոյեմբերի 10-ից ամեն տարի լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում: