Միջազգային հանրությունը պետք է հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. կայացել է ԲՀՀ-Հայաստանի նախաձեռնած քննարկումը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկումը. տեղեկացնում են ԲՀՀ-ից:

Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի դերակատարությանը։

ԲՀՀ – Հայաստանի կազմակերպած առցանց միջոցառմանը որպես բանախոս ելույթներով հանդես են եկել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանում ներկայացված Կանաչների/ Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ Հեյդի Հաուտալան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանը, իրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

Բացելով քննարկումը՝ Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալան համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է կարևոր դեր խաղալ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման գործում։ Նրա խոսքով, ԵՄ-ն կարող է ավելի մեծ դիվանագիտական նախաձեռնողականություն դրսևորել, և հանդես գալ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների նոր ռազմավարությամբ։ Հեյդի Հաուտալան հատուկ ընդգծել է միջազգային առաքելություն գործուղելու հրատապության մասին, որը կմշտադիտարկի սահմանին տիրող իրավիճակը և կարձանագրի մարդու իրավունքների խախտումները։

«Եվրախորհրդարանը կարող է և պետք է կոչ անի ստեղծել այդպիսի առաքելություն, և կան նաև գործընկերներ, որոնք կարող են օգնել այդ առաքելության իրականացմանը։ Եւ այստեղ ես ցանկանում են նշել Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի դերակատարության մասին։ Կարծում եմ՝ նրանք բոլորը միասին կարող են հանդես գալ որոշակի նախաձեռնությամբ»,- ասել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահը։ Նա կարևորել է ԲՀՀ – Հայաստանի կողմից քննարկման նախաձեռնումը և մարդու իրավունքների պաշտպանության գործում այն աշխատանքը, որը Հիմնադրամը կատարում է Հայաստանում տարիներ շարունակ։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել և նոր մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ դեպքերը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են և պահանջում են միջազգային կառույցների միանշանակ գնահատականը։ «Անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքների խախտումները հստակ կոչվեն իրենց անուններով, և կարիք չկա հավասարության նշան դնել կողմերի միջև, ինչպես դա երբեմն անում են քաղաքական դերակատարները», – ընդգծել է իրավապաշտպանը և հավելել, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին կան արձանագրված բազմաթիվ փաստեր, որոնք անհնար է անտեսել կամ ժխտել։ Սիրանուշ Սահակյանն անհրաժեշտ է համարել մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների բացահայտման նպատակով միջազգային հետաքննության անցկացումը, ինչպես նաև իրավախախտումներն իրականացնողներին ու հեղինակներին պատասխանատվության ենթարկելը։

«Անհրաժեշտ է բացահայտել բոլոր նրանց, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են այս հանցագործությունների մեջ, և քաղաքական կոչերից զատ ձեռնարկել իրական գործողություններ՝ շոշափելի արդյունքներով, ինչպես օրինակ՝ պատժամիջոցների կիրառումը այդ անձանց նկատմամբ», – նշել է իրավապաշտպանը։

Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանն իր ելությում ասել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ «Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմը բացի քաղաքական, ռազմական հարթությունից ունի ևս մեկ՝ մարդու իրավունքների հարթություն։ Սակայն մարդու իրավունքների բաղադրիչը լիովին անտեսված է։ Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները։ Եվ անվտանգության գոտու ստեղծումը, ինչը մենք առաջարկել ենք, անհրաժեշտություն է՝ վերականգնելու սահմանին ապրող մարդկանց բնականոն կյանքը, սկսելու բանակցություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ։ Բայց նախևառաջ պետք է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը»,- ասել է ՀՀ օմբուդսմենը։

Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության պետական քաղաքականությանը: «Ադրբեջանական իշխանությունների պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում ունեն 2 հենասյուն՝ էթնիկ և կրոնական։ Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է», – ասել է Հայաստանի օմբուդսմենը։

Միջոցառման մյուս բանախոսը փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանն էր, ով, ի թիվս այլ հարցերի, մատնանշել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ռասիզմի և ատելության խոսքի տարածումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները։ Լևոն Գևորգյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հստակ արտահայտվի իր հայտարարություններում՝ չխորշելով դատապարտել Ադրբեջանի ռասիզմի ու խտրականության քաղաքականությունը։ «Միջազգային հանրությունը պետք է հստակ լինի իր մոտեցումներում այն մասին, թե կողմերից որ մեկն է խախտել և խախտում միջազգային պարտավորություններն ու մարդու իրավունքները»,- նշել է փաստաբանը։

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջազգային կառույցների ակտիվ ու առավել մեծ ներգրավածությունն այս պահին չափազանց կարևոր է։ Մասնավորապես ԵՄ-ի աջակցությամբ, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատով մշտադիտարկման առաքելության տեղակայումը սահմանին կօգնի հասցեական անդրադառնալ սահմանային իրավիճակին և այնտեղ մարդու իրավունքների խախատումներին։ Բանախոսները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու անհրաժեշտության մասին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ։

Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա ներկայում կատարվող իրադարձություններին և հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Միջազգային կառույցները պետք է առավել ազնիվ լինեն հանրային հայտարարություններում ու քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիների անհապաղ վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի դրսևորումներին։