Լեհ սահմանապահները հայտնել են սահմանի բելառուսական կողմում պարբերական հրաձգությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Լեհ սահմանապահները հայտնել են պարբերական հրաձգությունների մասին Բելառուսի հետ սահմանի բելառուսական կողմում, որտեղ հազարավոր անօրինական միգրանտներ կան։ Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայության Պոդլասկի բաժնի մամուլի քարտուղար Կատարժինա Զդանովիչը, գրում է korrespondent-ը։

«Պարբերաբար կրակոցներ ենք լսում, բայց կոնկրետ դեպքի, կոնկրետ իրավիճակի մասին տեղեկություն չունեմ։ Ամեն օր բելառուսական կողմում կրակոցներ ենք լսում»,- ասել է նա։

Զդանովիչը չի պատասխանել հարցին, թե Լեհաստանի ուժայիններն ի՞նչ հատուկ տեխնիկա են օգտագործում սահմանին, սակայն վստահեցրել է, որ «կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ սահմանը պահպանելու համար, որպեսզի այն ապօրինի չհատվի»։

Նա նաև ասել է, որ լեհ սահմանապահները միգրանտների կուտակման տարածքում բելառուս զինվորների թվի աճ են գրանցել։

«Մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ զինվորների, որոնք այնտեղ են՝ վերահսկելու, ուղղորդելու և առաջնորդելու այս մարդկանց, որոնք գտնվում են սահմանին»,- հավելել է նա:

«Այս շրջան են բերում լրագրողների, որոնք ֆիքսում են այս ամբողջ իրավիճակը և քարոզչության տեսանկյունից այդ ամենը ներկայացնում տեղի բնակիչներին»,- ասել է Զդանովիչը։

Տաթև Ֆռանգյան