Չկա Արցախի խնդիր, Ադրբեջանը հավակնում է Հայաստանին. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«Պատերազմը երբևէ չի էլ ավարտվել, ապրիլին տեղի ունեցածն ընդամենը պատերազմական գործողությունների բավական ակտիվ փուլ էր, որի ընթացքում ադրբեջանցիները ստուգեցին թե՛ իրենց, թե՛ հայերին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին և ապրիլից հետո պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը։

Ըստ քաղաքագետի՝ 2016 թվականի ապրիլից հետո Ադրբեջանը ձեռք բերեց ինքնավստահություն և այդ մասին են վկայում այդ երկրի նախագահի հայտարարությունները։

«Հայերն անընդհատ անհանգստացած են, որ հիմա կլինի ինչ-որ սրացում և  գիտակցում չկա, որ Հայաստանը պերմանենտ պատերազմի մեջ է և պերմանենտ պատերազմի մեջ է լինելու: Անընդհատ վախենում են և փորձում են ամեն գնով խաղաղություն ապահովել: Պետք է հասկանալ, որ  դա հնարավոր չէ»,- շեշտեց քաղաքագետը՝ նկատելով, որ Ալիևի հայտարարություններին չպետք է անլուրջ վերաբերվել:

Քաղաքագետի պնդմամբ՝ ամեն օր կա պատերազմի վտանգ, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի:

«Անխուսափելի է այդ ռազմական բախումը, իրենք խնդիր ունեն լուծելու Հայաստանի հարցը: Չկա այլևս Արցախի խնդիր, դրա  համար բանակցությունները դարձել են անհեթեթ, մարդը հայտարարում է՝ հավակնում է Երևանին և դա դատարկ հայտարարություն չէ: Իրենք իրոք հավակնում են Երևանին, Հայաստանին»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան