Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել ԵՄ երկրներին՝ հաստատել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակվել է ԵՀ պաշտոնական կայքում։

«Բելառուսը պետք է դադարի վտանգել մարդկանց կյանքը։ Բելառուսի կողմից քաղաքական նպատակով ներգաղթյալներին որպես գործիք օգտագործելն անթույլատրելի է։ Բելառուսի իշխանությունները պետք է հասկանան, որ ներգաղթյալներին նման ցինիկ կերպով օգտագործելը՝ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար, չի օգնի հաջողության հասնել իրենց նպատակներում»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ բանակցություններ է վարել Լեհաստանի և Լիտվայի վարչապետների հետ՝ քննարկելու այն միջոցները, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել՝ աջակցելու նրանց այս ճգնաժամը հաղթահարելու ջանքերում:

«Կոչ եմ անում ԵՄ անդամ երկրներին՝ վերջնականապես հաստատել ընդլայնված պատժամիջոցների ցանկը Բելառուսի իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու է այս հիբրիդային հարձակման համար»,- ասել է ԵՀ նախագահը։

ԵՄ-ն կքննարկի նաև երրորդ երկրների ավիաընկերություններին «սև ցուցակում» ներառելու հարցը, որոնք ակտիվորեն ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի մեջ:

Տաթև Ֆռանգյան