Որպես  PR ակցիա բավականին հետաքրքիր է. Գևորգ Գորգիսյանը պնդում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» պահանջները հանրության համար հասկանալի չեն

Լուրեր

14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին Գյումրիից սկսել է իր քայլարշավը և, առաջիկայում անցնելով մի շարք քաղաքներով,  ապրիլի 13-ին կհասնի Ազատության հրապարակ, որտեղ էլ կսկսի շուրջօրյա հանրահավաքներ: Ընդդիմադիր կուսակցության պայքարն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հեռանկարի դեմ: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի մաս կազմող երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» պայքարին չեն միացել՝  չհավատալով դրա արդյունավետությանը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ:

 

-Պարո՛ն Գորգիսյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր գործընկերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  սկսած քայլարշավը, որով դրվեց  դրվեց ՔՊ նախաձեռնած պայքարի մեկնարկն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Որպես  PR ակցիա բավականին հետաքրքիր է, բայց ինչքանով դա կնպաստի, որ Սերժ Սարգսյանը հետ կանգնի իր որոշումից կամ Հանրապետական կուսակցությունը փոշմանի և նրան չառաջադրի, չեմ կարող ասել:

-Հետաքրքիր PR ակիցա ասելով՝ նկատի ունեք ժողովրդին տեղեկացնելու առումո՞վ:

Ուշադրություն գրավելու և ժողովրդին ինչ-որ մեսիջներ տալու առումով,  կարծում եմ,  կաշխատի, բայց բուն նպատակին հասնելու համար, այսինքն՝ ինչքան քաղաքացի այդ ամենի արդյունքում դուրս կգա սատարելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարին և ինչ ճանապարհներով, ժամանակը ցույց կտա: Ես չեմ տեսնում այդ հեռանկարը: Մենք չմիացանաք այդ ամենին՝ չհավատալով դրա արդյունավետությանը, չկիսելով պայքարի այդ մեթոդը: «Ելք»-ը, քաղաքականություն մտնելով, բերեց նոր մշակույթ, որ քաղաքական ուժը հասկանում է՝ որտեղ է, ինչի համար, ինչ է անելու և իր բոլոր քայլերը կշռադատված են: Ընտրություններից հետո էլ հետընտրական զարգացումներ չեղան, որովհետև մենք ընդունեցինք իրողությունն այնպես, ինչպես կա և որոշեցինք քաղաքացիների հետ ամենօրյա աշխատանքով անել քայլեր՝ իրավիճակ փոխելու համար: «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ-որ պահի շեղվեց «Ելք»-ի որդեգրած  ուղուց, իրենք գնացին հին, ընդունված ճանապարհով: Ես չեմ հավատում, որ այս փուլում հնարավոր է ինչ-որ հեղափոխություն անել: Այդ քայլարշավին միացողների մեծ մասն էլ չի հասկանում՝ պահանջն ինչ է: Քաղաքացիները, ովքեր այս քայլարշավը կտեսնեն, կոգևորվեն, կփորձեն միանալ, ես վստահ չեմ, որ նրանք հստակ պատկերացնում են՝ ի վերջո ինչ ճանապարհով պետք է հասնեն այդ հեղափոխությանը:

-Դուք ասում եք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շեղվե՞ց «Ելք»-ի որդեգրած ուղուց, ճի՞շտ հասկացա:

Իհարկե՛:

-Բայց չէ՞ որ, «Ելք» խմբակցության ղեկավարը ողջ դաշինքի անունից էր ժամանակին հայտարարում, թե անհրաժեշտության դեպքում ժողովրդին պետք է կամարտահայտվելու հնարավորություն տալ:

Պարոն Փաշինյանն ասում էր, որ եթե քաղաքացիները որոշեն կամարտահայտվել, ապա նրանք կարող են ունենալ այդ հնարավորությունը, բայց հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ դրա հնարավորությունը չկա: Այսինքն՝ նման բաներ միշտ լինում են, երբ կա ներքաղաքական ինտրիգ կամ ներիշխանական ինչ-որ բաներ, որից կարելի է օգտվել, որպեսզի  այնտեղ ճեղքում առաջանա և այլն, բայց նման բաներ գոյություն չունեն:

-Չնայած ձեր այս հայտարարություններին, ՔՊ-ում շարունակում են հավատալ, որ ինչ-որ պահի կարող եք միանալ իրենց: Կա՞ այդ հնարավորությունն ի վերջո:

Այն նպատակը, որ դրված է իրենց առջև, այն ճանապարհը, որով գնում են և նաև այն մարդիկ, որոնց հետ  հնարավոր է՝ համագործակցեն, ես չեմ կարծում, որ մենք այդ ամենից հետո ինչ-որ բան կունենանք անելու:

-Ձեր թիմն ամբողջությամբ այդ կարծիքի՞ն է:

Կուսակցության ղեկավար կազմը՝ այո,  բայց կուսակցության շարքային անդամները կամ պարզապես մեզ սատարողները, գուցե ինչ-որ պահի փորձեն աջակցել: Մեզ մոտ տոտալիտար համակարգ չի էլի:

-Այսինքն՝ արգելք չի՞ լինի:

Մեր շարքային կուսակիցներին հիմա բացատրում ենք, թե մեր դիրքորոշումն ինչով է տարբերվում և ինչն է խնդիրը, որովհետև հասարակությունը լավ չի հասկացել պարոն Փաշինյանի դրած պահանջը, բայց քանի որ կա գործողություն, գնում են գործողության: Մենք չենք արել գործողություն, բայց ներկայացրել ենք մեր մոտեցումը՝ ինչ պետք է անել և ինչպես, և դա էլ հասարակության կողմից ամբողջությամբ չի մարսվել: Հիմա մենք նաև դա ենք բացատրում մեր կուսակիցներին և աջակիցներին:

-Այսինքն՝  ձեր կուսակցությունում կան անդամներ, որոնք ցանկանում են մասնակցել ՔՊ պայքարին:

Մի անգամ կարծեմ մեկը եղել է, որ ասել է՝ կարող եմ գնալ, ասել ենք՝ օկ, բայց որևէ արգելք չի կարող լինել: Մենք լիբերալ քաղաքական ուժ ենք, ինչպե՞ս կարող ենք մեր հետևորդներին արգելել որևէ բան անել, դա դեմ կլինի մեր սկզբունքներին:

-Ինչո՞ւ եք պնդում, որ հասարակության համար Նիկոլ Փաշինյանի պահանջը հասկանալի չէ:

Կգա ժամանակը՝ կերևա, հիմա դրա մասին չի խոսվում, չի խոսվում այն ճանապարհի և միջոցների մասին, ինչ սպասվում է: Ժամանակը կգա, կտեսնենք՝ ինչքանով էր հասարակությունը ճիշտ պատկերացնում այդ ամենը: Իմ կարծիքով քաղաքացիները չեն պատկերացնում այն պահանջը, որը դրված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Դուք հիմա կարո՞ղ եք ձևակերպել այդ պահանջը:

-Ապրիլի 13-ին հասնել Ազատության հրապարակ, այնուհետև շուրջօրյա հանրահավաքներով և բազմահազար քաղաքացիների աջակցությամբ թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի վարչապետ: Իրենք այսպես են ձևակերպում իրենց պահանջը:

-Բայց ինչպե՞ս:

Հազարավոր քաղաքացիների աջակցությամբ կշրջափակեն Ազգային ժողովի շենքը:

Դուք հավատո՞ւմ եք դրան: Պետք է ընտրվի վարչապետ,  և թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն ներս, հնարավոր է միայն բռնի ուժի կիրառմամբ, ինչին իրենք դեմ են:

Լավ, այդ դեպքում ի՞նչ  է սպասվում Ձեր կարծիքով, եթե ընդունենք, որ իրենք քաղաքացիների հետ միասին կշրջափակեն խորհրդարանի շենքը:

Վերջին հարյուր տարում չեք կարող ասել որևէ հեղափոխություն, որ տեղի  է ունեցել առանց բռնության, առանց արտաքին ուժերի միջամտության  և առանց տարիների աշխատանքի: Պահանջը, որին ուզում են հասնել, հեղափոխությունն է, բայց դրան տանող ճանապարհները և գործիքակազմը չկան, բացակայում են: Եթե իրենք ուզում են գնալ հեղափոխության, ապա ինչ-որ պահի պետք է ուժի կիրառում էլ լինի և այլն, ինչն իրենք մերժում են:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Ելք» դաշինքին՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա «Քաղաքացիական պայմանագիրը»:  Կարո՞ղ ենք ասել, որ դաշինքի գոյությունն արդեն ձևական բնույթ է կրում:

Եթե նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս գա դաշինքից, «Ելք» դաշինքը մնում է՝ ի դեմս երկու կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության»: Սակայն մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, որովհետեև մեր գործընկերները գնացել են ինչ-որ բան անելու, մենք այդ ազատությունը նրանց տվել ենք: Ինչ-որ բան անելու ընթացքում ինչքանով նրանք կվնասեն «Ելք» դաշիքնին կամ «Ելք» դաշինքի գործընկեր կուսակցություններին՝ կախված է իրենցից: Երբ այդ ամենն ավարտվի, մենք կքննարկենք:

Կքննարկե՞ք  ՔՊ-ի՝ դաշինքը լքելու հարցը:

Չգիտեմ, երբ այս ամենը ավարտվի, մենք կնստենք և կհասկանանք՝ ինչպես ենք շարունակում մեր համատեղ աշխատանքը: Շատ բան կախված է նրանից, թե ինչքանով մեր գործընկերները ջանք կգործադրեն, որ դաշինքը պահպանվի:

Շողիկ Գալստյան