Ռուս խաղաղապահները կանգնած՝ ադրբեջանցիները հայ են սպանում, ի՞նչ է անում ռուսական կողմը. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քաղաքակիրթ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Առաջին հերթին դա պետք է Հայաստանն անի, որովհետև եթե Հայաստանը չի իրականացնում իր քարոզչական «ագրեսիվ» քաղաքականությունը, աշխարհը նույնպես անտարբեր է լինում։ Այս մասն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Մենք ինչքան խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք պատասխան ագրեսիա։ Ես չեմ հիշում, որ երբևէ մեր խաղաղության ձեռքն ադեկվատ ընդունվի Ադրբեջանի կողմից:

Մարդասիրական արժեքներից խոսող քաղաքակիրթ մարդկությունը լուռ նայում է, թե ինչպես է Ադրբեջանը հրավառությամբ նշում մարդասպանության իր տոնը։ Աշխարհը, իսկապես, մեզ մենակ է թողել մեր բոլոր ցավերի մեջ»։

Մենք պետք է պահանջատեր լինենք. ռուս խաղաղապահները կանգնած՝ հայ են սպանում ադրբեջանցիները, ինչ է անում ռուսական կողմը, ինչ է անում աշխարհը:

Մեզ համար շատ կարևոր պետք է լինի մարդու կյանքը։ Մարդու հիմնարար՝ կյանքի իրավունքը խախտվել է: Ընդ որում՝ սպանվողը եղել է քաղաքացիական անձ, շինարարությամբ է զբաղված եղել, չի արել որևէ ագրեսիվ գործողություն, որը կարող էր դրդել նման քայլի։ Ադրբեջանական ագրեսիան այսօրինակ գործողություններով փորձում է «մատաղ» անել հայերին իրենց հաղթանակին, ինչը պետք է աշխարհը դատապարտի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: