Իշխանականներն առաջինը Նախիջևանով ՌԴ կգնա՞ն, իրեր կուղարկե՞ն. Սեյրան Օհանյանը՝ ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ասել՝ ինչ ասել կատարել ենք, սխալ է։ Պետք է նաև համապատասխան հսկողություն իրականացվեր»,- այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջինիս կառավարման օրվանից սկսած բանակն ինչի անհրաժեշտություն ունեցել է, իրենք գնել են:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ պետական ծրագրով սպառազինության և ռազմական տեխնիակայի մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում՝ ՀՀ երեք նախագահների և պաշտպանության նախարարների օրոք եղել են, և յուրաքանչյուր սադրանք հակառակորդի կողմից որոշակի ճշգրտումներ են մտցրել այդ ծրագրում։ Նման փոփոխություններ, ըստ ՊՆ նախկին ղեկավարի, եղել է օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ։

«Առաջնային գնել ենք այն կարևոր իրերը որոնք հարկավոր էին։ Օրինակ՝ զինվորին հանդերձանք, մեծ քանակությամբ սաղավարտներ, զրահաբաճկոններ, ինչը այս պատերազմի ժամանակ բացակայում էր։ Երկրորոդը գնել ենք ավիացիոն կոմպոնենտի հետ կապված հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ։ Այդ ծրագրի մեջ նրանք փոփոխություններ են մտցրել»։

Սեյրան Օհանյանի կարծիքով, Ավիացիոն կոմպոնենտի զարգացումը միշտ էլ ԶՈՒ-երի կարևոր ուղղություններից մեկն է եղել, բայց այն պետք է իրականացվի համահունչ այն բոլոր խնդիրներին, որոնք որ կան ու համապատասխանի մարտական խնդիրներ կատարելու կարողություններ։ Ըստ Օհանյանի՝ ՍՈՒ 30-երի գնումը ենթադրում էր նաև որոշակի հսկողություն։

«Եթե դու գնում ես ռազմական միջոցներ՝ ռազմամթերք, բայց դա ամբողջովին չէ, ամբողջովին չէ նաև հետախուզական, ռադիոէլեկտրոնային կապի հետ կապված հարցերը և այդ միջոցները սպառազինությամբ հանդերձավորված չեն, դրանց արդյունավետությունն իջնում է։ Ասել՝ ինչ ասել կատարել ենք, պետք է նաև համապատասխան հսկողություն իրականացվեր, մանավանդ, որ նաև տվյալ միջոցի համար պատրաստի օդաչուներ պետք է լինեն՝ ընդ որում բարձրակարգ»,- հավելեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ ԶՈՒ բյուջեն չի ավելացել. «Նախկինում միջպետական վարկերը, որոնք հատկացվում էին ՌԴ-ից ՀՀ Զինված ուժերին, չէին մտնում բյուջեի մեջ։ Այսօր այդ վարկերը և վարկերը ապահովող գումարները մտնում են ԶՈՒ բյուջեի մեջ։ Այդքան էլ չեն ավելացրել»։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարությանը, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ։ Պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ տրանսպորտային ապաշրջափակումը ինքնին բերելու է ավելի խոր շրջափակման։

«Չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը և չկա դրա ռեալ գնահատականը՝ անվտանգային, տնտեսական և ժողովրդագրական առումով։ Ճանապարհների ժամանակավրեպ բացումը, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ մենք փոխանակ մեր անվտանգային համակարգը ձևավորենք, խաղաղություն ենք մուրում, ժամանակավրեպ է և այդ ապաշրջափակումն, իմ կարծիքով, բերելու է ավելի խոր շրջափակման և տնտեսական ճնշում է լինելու և ժողովրդագրական պատկերն է փոխվելու՝ հատկապես Սյունիքի»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ապաշրջափակումից հետո հնարավոր են նաև տնտեսության զարգացմանը՝ Օհանյանը նշեց. «Ես կտեսնեմ, այդ ներկայացուցիչները՝ Նախիջևանի հատվածով կամ Ադրբեջանի հատվածով իրենք կգնա՞ն, իրենց իրերը կուղարկե՞ն ՌԴ, թե ոչ։ Գտնում եմ, որ լիարժեք խաղաղություն պետք է լինի, իսկ դրա համար հակառակորդը պետք է փոխի իր հռետորաբանությունը, իր գործողություններով ցույց տա, որ գնում է խաղաղության՝ պետք է դուրս գան ՀՀ տարածքից, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան»։

Օհանյանը մեկ անգամ էլ հայտարարեց, որ խաղաղության համար պայմաններ են պետք, խաղաղություն չպետք է մուրալ՝ այլ պարտադրել, կամ պաշտպանել։ Թուրք -ադրբեջանական տանդեմի պարտադրանքով պատերազմը շարունակվել է, որից հետո նույն տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում՝ տարբեր ուղղություններում և պարտադրում են, որ միջանցք բացվի, իսկ ՀՀ իշխանությունը խոսում է ապաշրջափակման մասին։

«Որքան էլ մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, Ադրբեջանցիները խոսում են, որ դա պետք է լինի միջանցք և ՀՀ շատ տարածքներ իրենցն են։ Էլ չեմ ասում, որ դեռևս գնահատական չի տվել այն իրողությանը, որ պատերազմը սկսվելուց առաջ թուրքերը և ադրբեջանցիները ՀՀ տարածքում չեն ունեցել իրենց գործակալներին, դաշնակիցներին, աջակիցներին։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ ի վերջո մենք չեք ցանկանում, որպեսզի թրքացում լինի և Արցախը հայաթափվի»,- ընդգծեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: