Բաքուն հայտարարել է, թե «օկուպացիայի վերացումից» հետո պատրաստ են հարաբերությունները կարգավորել Երևանի հետ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կրկին ադրբեջանական հայտնի թեզն է արծարծվում՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված լինելու մասին», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ նաև նշվում է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և «անհրաժեշտ է համարում եռակողմ հայտարարությունների կատարումը»։
«Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության տեսլականի հիմքը կայուն խաղաղության, զարգացման ու առաջընթացի հաստատումն է։ «Տարածքների օկուպացիայի վերացումով» Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքների խստագույն պահպանմամբ։ Այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղության ու կայունության ապահովման համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը, և Ադրրեջանն ակնկալում է, որ Հայաստանն ադեկվատ կերպով կարձագանքի այս ուղղությամբ իրականացված քայլերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և չի վերադարձնում հայ բոլոր ռազմագերիներին ու պատանդներին։
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացնում Հայաստանին։

«Հարավային Կովկասում հակամարտության ավարտմամբ առաջացել են նոր իրողություններ, և բոլորը պետք է ընդունեն այդ իրողությունները։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների առաջադրման միջև։ Միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարում ունենա այդ հարցում և կոչ անի Հայաստանին՝ գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։ Պետք է վերջ դնել Հայաստանում ռևանշիզմի ուղղակի կամ անուղղակի աջակցման փորձերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հարկ է նկատել, որ ի տարբերություն Բաքվի, որը ՀՀ մայրաքաղաք Երևանը ներկայացնում է, որպես «Ադրբեջանի պատմական տարածք» ու խոսում Հայաստանի տարբեր մարզերի գրավման մասին, պաշտոնական Երևանը իր հարևան որևէ պետության նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացրել։

Էմմա Չոբանյան