Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին
06.11.2021 | 18:17
Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։ Այս մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքը։
Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին (https://youtu.be/QUyEuoXq07s 8:11 վայրկյան)։
