Նոյեմբերի 6-20-ը Ազգային պատկերասրահը փակ կլինի հանրության համար
Մշակույթ
06.11.2021 | 15:23
Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ արվեստասերներ, տեղեկացնում ենք, որ նոր ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահը հանրության համար փակ կլինի նոյեմբերի 6-ից մինչև 20-ը»: