Ռուսաստանն արդեն հող է նախապատրաստում Արցախը և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ֆիզիկապես զավթելու համար. Վարուժան Ավետիսյան

Լուրեր

21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է հրապարակել: Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև. 

Առայժմ վերլուծաբանի (Արտյոմ Տարասով) մակարդակով է ասվում, որ Արցախը Ռուսաստանինն է, Ռուսաստանն է Իրանից վերցրել։ Կարևոր չէ, որ Ա․Տարասովը լրացնում է, թե Ռուսաստանը նման հավակնություն չի ներկայացնում։ Սա, իհարկե, ընդամենը դիվանագիտական հնարք է։

Տարասովյան (ռուսական) այս տրամաբանությամբ՝ Երևանն էլ է Ռուսաստանինը, դա՛ էլ են Իրանից վերցրել։ Սա ասվածի դեռևս չասված, սակայն ինքնին հասկանալի մասն է։

Եվ այս նկրտումն արտահայտվում է մեր նույն տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումների ֆոնին, ինչը ևս պատահական չէ։

Ռուսաստանի նպատակն է Ադրբեջանին «քսի» տալ մեզ վրա, այնուհետև հնարավորինս ռուսական վերախմբագրմամբ վերականգնել 1921թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը։

Ըստ Ռուսաստանի պլանի, Արցախը պետք է առանձնացնել որպես հակամարտության սուբյեկտ, առանց ՀՀ-ին հաշվի առնելու ուղիղ կապով աշխատել նրա հետ, զորքեր մտցնել Արցախի՝  Ադրբեջանի ագրեսիայից «փրկված» հատվածում, և այդ հատվածը երկրորդ քայլով իր զորքերով հանդերձ նվիրել Ադրբեջանին, որպեսզի դրա դիմաց վերականգնի նրա վրա իր ազդեցությունը և վերաամբողջացնի Իրանի ուղղությամբ աշխատող իր լծակը։ Որոշ տարբեր սցենարով, սակայն նույն նպատակով նախատեսվում է օգտագործել նաև Նախիջևանը՝ Նախիջևանից  Հայաստանին հարվածելու պարագայում։

Հատկանշական է, որ հայ քաղաքագիտական-վերլուծական «միտքը», չնչին բացառություններով, բերանը ջուր առածի նման լուռ է։ Թերևս զբաղված է պալատական ինտրիգների և կեղծ ընդդիմության գործունեության մեկնաբանման «ռազմավարական» հարցերով։

Սասնա Ծուռ՝ Վարուժան Ավետիսյան