Փաշինյանն ասում էր՝ Ամուլսարը պետք է շահագործվի, Ռոմանոս Պետրոսյանն ինչո՞ւ է ասում՝ դեռ չի կարող ասել. նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ամուլսարի վերբերյալ վերջին մեր գնահատակններից այս կողմ ես դեռ չեմ ֆիքսել որևէ տեղաշարժ Քննչական կոմիտեի մասով, թեև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը երկու օր առաջ այդ մասին որոշակի ինֆորմացիա տրամադրեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում՝ անդրադառնալով հացին, թե արդյոք Ամուլսարի հանքը շահագործվելու է:

«Իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին գործընթացներին միջամտելու կամ ներազդելու որևէ մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել օբյեկտիվ իրականությունը (կարևոր չէ բացասական, թե դրական), որից հետո միայն կարող ենք ներգործել մեր լիազորությունների շրջանակում»,-նշեց Պետրոյանը:

«Եթե քրգործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության, ջրօգտագործման թույլտվության վրա, բնականաբար, մեր գործիքակազմերով կմիջամտենք:

Եթե վերհանվի այնպիսի իրողություն, որ որևէ կերպ կասկածի տակ չեն դրվում այդ ինստիտուտները, ապա այս պահին կարող եմ ասել, որ տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»,- նշեց նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնել էր՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում: