Ալիևի օգնականը միջազգային հանրությանը կոչ է արել՝ մոբիլիզացնել ջանքերը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, որոնք անհիմն են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն Հայաստանի կողմից դեռևս չենք տեսնում դրական արձագանք։ Հայաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, և դա բացարձակապես անընդունելի է»,- ADA համալսարանում կազմակերպված «44-օրյա ճանապարհ դեպի հաղթանակ» համաժողովի ժամանակ հայտարարել է Հաջիևը։
Նա նշել է, որ Հայաստանը, իբր, չի ցանկանում ճանաչել միջազգային իրավունքի նորմերը։

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի տեսակետին, ապա, ըստ Հաջիևի, Ադրբեջանը ցանկանում է «արդարության ու միջազգային իրավունքի վերականգնում»։ Նա նաև կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների։

«Մենք կարող ենք գործել համագործակցության մեխանիզմին համապատասխան։ Երկու երկրների հարաբերությունները պետք է վերականգնվեն։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ստորագրվել է այդպիսի խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ այն չպետք է կնքվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Մենք կոչ ենք միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ջանքներն այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Էմմա Չոբանյան