Իրանը մինչ այժմ արտադրել է 25 կգ 60% հարստացված և 210 կգ 20% հարստացված ուրան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կգ-ը, գրում է Tasnim գործակալությունը։

Քամալվանդիի խոսքով՝ Իրանի խորհրդարանի «Ռազմավարական գործողությունը»՝ ուղղված պատժամիջոցների չեղարկմանը և ազգային շահերի պաշտպանությանը, թույլ է տվել AEOI-ին ուժեղացնել իր խաղաղ միջուկային գործունեությունը:

Համաձայն օրենքի՝ AEOI-ից պահանջվում էր տարեկան արտադրել առնվազն 120 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան, մինչդեռ երկրի պաշարներն այժմ գերազանցել են 210 կգ-ը, հավելել է նա։

Քամալվանդին նաև նշել է, որ Իրանը մինչ այժմ արտադրել է 25 կգ 60 տոկոս հարստացված ուրան՝ պարզաբանելով, որ Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որը կարողանում է այն արտադրել։ Կազմակերպության խոսնակն ասել է, որ կողմնակի անձինք խոստովանել են, որ չեն կարողանում Իրանին զրկել 20 տոկոս հարստացված ուրանից:

Տաթև Ֆռանգյան