Ալիևի օգնականը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է «3+3» ձևաչափի ստեղծման շուրջ դիվանագիտական խողովակներով շփումները

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային համագործակցության «3+3» մեխանիզմի ստեղծման հարցը Անդրկովկասի երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջան, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Այդ ձևաչափը որոշում է տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկայում այդ հարցով շփումներ են ընթանում դիվանագիտական խողովակներով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին։ Մենք պատրաստ ենք այդ ձևաչափի հիմքով շարունակել մեր քննարկումներն ու տարածաշրջանային համագործակցության նոր մեխանիզմ ստեղծել»,-ասել է Հաջիևը։

Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո «3+3» տարածաշրջանային հարթակի ստեղծման գաղափարն առաջ են մղում Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց ակտիվորեն այս հարցում աջակցում է ՌԴ-ը։ Վրաստանը դեմ է արտահայտվել նման հարթակի ստեղծմանը։

 

Էմմա Չոբանյան