ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար Հայաստանը «տնային աշխատանք» ունի անելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն ընթացիկ տարվա ընթացքում հստակ քայլեր է ձեռնարկել՝ ակտիվացնելու քաղաքական  երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ: Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նա հիշեցրեց, որ 2021-ի սկզբին ավարտվել է Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և 2021-ի մարտի 1-ից դրա ուժի մեջ մտնելը Գևորգյանը համարեց կարևոր իրադարձություն՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համար:

Անդրադառնալով վերջին տարվա ընթացքում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում ամենակարևոր արձանագրմանը՝ նա նշեց. «ԵՄ-ի մոտ խիստ ընդգծվում է ներկայումս տարածաշրջանային մոտեցումն ընդհանուր Հարավային Կովկասի հանդեպ: Այս տեսակետից ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկեց՝ ընթացիկ տարվա ընթացքում ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ»,- ասաց փոխնախարարը:

Նա այդ համատեքստում ընդգծեց մի քանի կարևոր այցեր, որոնց ընթացքում տեղի են ունեցել կարևոր հայտարարություններ: Նա նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցի մասին: Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո աջակցությանը՝ նա ասաց. «Այս պահի դրությամբ այդ աջակցության առաջարկը կարելի է դիտարկել նախ և առաջ որպես ԵՄ մտադրությունների արտահայտություն կամ խոստում: ԵՄ մեր գործընկերների մոտ նաև անդրադարձներ կան, որ այս աջակցությունը նաև ունի տարածաշրջանային նշանակություն»:

Որպես քաղաքական երկխոսության դաշտում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձություն՝ փոխնախարարը նշեց հունիսի 24-26-ը Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախաձեռնությամբ և լիազորությամբ տարածաշրջանային այցերի մասին, որոնք կատարել են Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները: «Այցի հիմնական նպատակներից էր վերահաստատել տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության և Հարավային Կովկասի տարածաշրջանում դիմակայունության,  վստահության կառուցման միջոցառումների ամրապնդմանը նպաստելու պատրաստակամությունը»,- ասաց Գևորգյանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ նա վստահեցրեց. «Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և ԵՄ կառույցների, և ԵՄ անդամ երկրների հետ: Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: