Պայքար Կովկասում՝ Թուրքիայի և Իրանի միջև․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Անցյալ ամիս Թուրքիայում իրանցի գործակալների աղմկահարույց ձերբակալությունը, ըստ վերլուծաբանների, հարևանների միջև աճող լարվածության վերջին նշանն է, գրում է Ամերիկայի ձայնը։

Ըստ Թուրքիայի, նշված իրանցիները փորձել են առևանգել իրանցի մի այլախոհի:

Միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կովկասյան տարածաշրջանում ուժգնանում է պայքարն Իրանի ու Թուրքիայի միջեւ:

Ըստ փորձագիտական եզրակացությունների, Ադրբեջանի կողմից թուրքական և իսրայելական ռազմական տեխնիկայի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի հետքաշումից հետո տարածաշրջանում նվազել է Իրանի դերը:

Ինչպես «Չեթըմ հաուս»-ը ներկայացնող վերլուծաբան Գալիփ Դալայն է ասում, «Այժմ սերտացել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, ավելի են սերտացել թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Սրանց արդյունքում Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողություն է առաջ եկել, երբ կրճատվել է Իրանի դերը, ի հակադրություն այստեղ Թուրքիայի դերի մեծացման, որին զուգահեռ Ռուսաստանն այստեղ հաստատել է իր առաջնահերթությունը: Փաստեր, որոնք մեծապես են մտահոգում Իրանին»:

Իրանը այժմ փորձում է զարկ տալ դիվանագիտական ջանքերին: Բացի այդ, տասնամյակների ընթացքում առաջին անգամը լինելով, Թեհրանը զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանի վրա:

Ըստ «Գերմանական Մարշալ» հիմնադրամի Անկարայի գրասենյակի փորձագետ Օզգուր Ունլուհիսարչիքլիի, «Այժմ Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասի հետ կապված դիվանագիտական հարաբերությունները սերտանում են. Իրանը կազմակերպվում է, զորավարժություններ է անցկացնում հենց Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այնպես որ, կարելի է ասել, որ տարածաշրջանում լարվածություն կա, որը կարող է կրել տեւական բնույթ», ասում է նա։

Բացի այդ Իրանին անհանգստացնում են Պակիստանի հետ Թուրքիայի խորացող ռազմական կապերը: Հիշեցնենք, որ Թուրքիան և Պակիստանը սուննի մահմեդական երկրներ են, Իրանը` շիա:

Իրանի ճգնաժամային իրավիճակում հայտնված տնտեսությունը մեծապես է կախված Թուրքիայի հետ առևտրից, ինչն էլ, մեծաթիվ վերլուծաբանների խոսքերով է Անկարային թույլ տալիս կոշտ դիրքորոշում ընդունել ընդդեմ Թեհրանի: