ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին, 30-ին և 31-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրեցին մարզերում, տեղեկացնում է ՃՈ-ն։

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1649 արձանագրություն, որից`

– 42-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 9-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,

– 13-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,

– 208-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,

– 19-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը սահմանված վայրում չփակցված վարելու համար,

– 1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,

– 1-ը՝ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար,

– 61-ը՝ ուղևորի փոխադրման կանոնը խախտելու համար,

– 8-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 17 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվնասել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը