Զախարովան «ֆեյք արշավ» է անվանել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին հրապարակումները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները «ֆեյք արշավ» է անվանել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում առնվազն երեք պարբերական՝ Politico-ն, The Washington Post-ը և Foreign Policy-ին հրապարակումներ են արել այն մասին, որ «Ռուսաստանը, իբր, զորքեր է կուտակում ուկրաինական սահմանին»։

«Դա մի ֆեյք չէ, այլ ամբողջական, թարմ ֆեյք արշավ էամերիկյան լրատվամիջոցներում։ Մեզ ոչ ոք չի դիմել, համոզված ենք, որ ընդհանրապես ռուսական կողմից ոչ մեկին չեն դիմել, ով էլ մեր երկիրը ներկայացներ։ Սա դասական ժանր է, երբ նման հրապարակումներ են պատրաստվում, ապա կողմի պաշտոնական դիրքորոշումը չի պահանջվում»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունն իր սահմաններին, ասել էր, թե իր տարածքում ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։

«Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունն իր տարածքում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է համարում»,- նշել էր Կրեմլի խոսնակը։

Էմմա Չոբանյան