Թուրքիայի իշխող կուսակցության գործիչները Էրդողանի տեսանյութերն են հրապարակում՝ հերքելու նախագահի հիվանդության մասին պնդումները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործիչները համացանցում տարածում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսանյութերը՝ փորձելով հերքել տարածվող պնդումները, որ նախագահը լուրջ հիվանդ է, գրում է Duvar-ը։

«Վստահություն տալով ընկերներին ու վախ ներշնչելով թշնամիներին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը և հրապարակել քայլող Էրդողանի տեսանյութը։
Թուրքիայի նախագահի անձնական լուսանկարիչը ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ Էրդողանը ինքնաթիռ է նստում։

«19 տարի․․»,- գրել է Մուրատ Չեթինմյուհյունդարը՝ նկատի ունենալով ԱԶԿ-ի կառավարման 19 տարին։

Եվս մեկ տեսանյութ հրապարակել է ԱԶԿ-ի Անկարայի նահանգային կառույցի ղեկավար Հաքան Հան Օզջանը՝ գրելով․ «Շնագայլերը տեղ են գտնվում՝ թաքնվելու համար, Աստծո առյուծն այստեղ է»։

ԱԶԿ-ի պատգամավոր Ահմեդ Չամլին տեսանյութ չի հրապարակել, բայց վստահեցրել է, որ Էրդողանը լիովին առողջ է։

«Ղեկավարը Ստամբուլից ժամանել է Անկարա։ Նա շատ առողջ է։ Նրանք, ովքեր փորձում են կծել, ատամները կկորցնեն։ Մի՛ լսեք փոքրիկ սատանաներին»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ այս գրառումներն արվում են՝ հերքելու Էրդողանի առողջության վատթարացման մասին համացանցում տարածվող լուրերը։ Այս պնդումներն անում են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ սոցցանցերի օգտատերերը։ Օրերս էլ համացանցում լայնորեն քննարկվում էր մի տեսանյութ, որում Էրդողանը դժվարությամբ է քայլում։

Էմմա Չոբանյան