Մեղրիում կոալիցիա ձևավորվեց․ երկու կուսակցություններ համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք «Հանրապետություն» կուսակցությունից Մեղրի համայնքում ընտրված Բագրատ Զաքարյանի ֆեյսբուքյան հրապարակումից։

Հուշագրով նախատեսվում է ՏԻՄ իշխանությունը բաժանել միմյանց միջև․ այսինքն՝ 5 տարվա առաջին կեսը կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս կեսը՝ «Ազատական» կուսակցությունը:

«Համատեղ հուշագիր ենք ստորագրում՝ 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Ինչի՞ համար ենք նշում համատեղ, որովհետև մենք կառավարումն իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումն իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը՝ իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկորդ փուլը՝ 2.5 տարի ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ ի դեմս պարոն Անդրեասյանի կամ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- նշել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 % կամ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32,8 % կամ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 14.4 % կամ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 % կամ 2 մանդատ:

Անժելա Պողոսյան