«Բայրաքթար»-ի հարվածներից ռուսները վայնասուն են բարձրացրել՝ Թուրքիային չեն քննադատում․ մտածե՛ք՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Պարո՛ն Օրդուխանյան, Դուք հայտարարում եք, որ ԱՄՆ-ն թույլ չի տա՝ հարավկովկասյան տարածաշրջանը մնա ռուս-թուրքական առևտրի հույսին։ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։ Նա այստեղ մասնակցում է Հարավային Կովկասում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ ԱՄՆ-ն նաև ընդդիմանում է «3+3» ձևաչափին։ Ինչո՞ւ, Ձեր նշած առևտուրը թույլ չտալու նպատակո՞վ։

-Դա պատճառներից մեկն է, բայց առանցքային պատճառն այդ «3+3»-ով Արևմուտքին խաղից դուրս թողնելն է։ Եկեք հիշենք, որ մինչև Պետքարտուղարության այս պաշտոնյայի այցը Հայաստան, Վրաստան եկավ Պենտագոնի ղեկավարը։

-Ես ուղղակի հիշեցնեմ՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Վրաստանում ասել էր, որ նախ ՌԴ-ն թող իր պարտավորությունները կատարի՝ այս ձևաչափերից առաջ։ Զախարովան հայտարարեց, թե ԱՄՆ-ն փորձում է խանգարել «3+3»-ի իրագործմանը, և որ դրա հեղինակը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ի՞նչ ունենք մենք անելու։

-Մենք պետք է հաշվարկներին նայենք։ Տեսե՛ք, ՌԴ-ի դիրքորոշումը մեղմացավ այն բանից հետո, երբ ուկրաինական ճակատում նրանք «Բայրաքթար»-ների հարվածներ ստացան, և արդեն մեկ շաբաթ է՝ ռուս փորձագետները քննարկում են, վայնասուն են բարձրացրել ՌԴ-ում, թե ինչպես և ինչու այդ ամենը տեղի ունեցավ։ Թուրքիային, սակայն, բան չեն ասում, որովհետև դա դիտում են որպես ռազմական առևտուր։ Ժողովրդական լեզվով ասած՝ «օձը տաքացնողին է կծում»։ Իրենք էլ պիտի մտածեն՝ «3+3» ձևաչափում Թուրքիայի՞, թե՞ Ռուսաստանի շահերն են իրացվելու։ ՌԴ-ն պետք է ազնիվ լինի իր դաշնակցի նկատմամբ, քանի որ շատ են խոսում, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Բայց ովքեր դա ասում են, մոռանում են, որ հենց ՌԴ-ն է իր քաղաքականությամբ հակառուսական տրամադրություններ գեներացնում ՀՀ-ում։

-Եթե օբյեկտիվ հիմք չլինի, Դուք կկարողանա՞ք քննադատել ՌԴ-ին։ Եթե տեղեկանաք և տեսնեք, որ ՌԴ-ն դիվանագիտական պրոցեսում պաշտպանում է ՀՀ-ի շահերը, ինչո՞ւ պիտի քննադատեք ՌԴ-ին՝ Դուք կամ մյուս գործիչները։

-Հակառակը, մենք կխոսեինք մեր դաշնակցային հարաբերությունների հուսալիության մասին, բայց մի պահ, երբ ասում են՝ դե Արցախը ճանաչված չէր, այլ դեպք է և այլն, հիմա փաստ է, չէ՞, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներից ներս է գտնվում, և մեր դաշնակիցը չի հայտնել տեսակետ այդ մասին, չի ընդունել այդ փաստը։ Հարց է առաջանում՝ ռուսական ռազմաբազան Հայաստանում ումի՞ց է պաշտպանում։ Չէ՞ որ ժողովուրդն ինքն իրեն կարող է հարցեր տալ և գտնել պատասխաններ այդ հարցերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան