ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել․ Մոսկվայում, սակայն, ոչ աշխատանքային օրերը չեն երկարացնի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել է COVID-19-ից մահացության նոր առավելագույն օրական ցուցանիշի մասին։ Անցած 24 ժամվա ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 1189 մարդ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախորդ օրերին դաշնային շտաբի հրապարակած մահացության օրական ցուցանիշները միայն մի փոքր են տարբերվել իրարից։ Այսպես, նոյեմբերի 2-ին կորոնավիրուսից մահացել է 1178 մարդ, նոյեմբերի 1-ին՝ 1155, հոկտեմբերի 31-ին՝ 1158, հոկտեմբերի 30-ին՝ 1160, հոկտեմբերի 29-ին՝ 1163 մարդ։ Համաճարակի ընթացքում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը, ըստ stopcoronavirus.rf կայքի, հասել է 242․060-ի։

Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 40․443-ով՝ հասնելով 8․633․643-ի։ Երկրի այն բնակիչների թիվը, որոնք այս պահին անցել են ամբողջական պատվաստում, կազմում է 50,9 միլիոն մարդ, երկու անհրաժեշտ պատվաստումներից մեկը ստացել է առնվազն 56,8 միլիոն մարդ։

Նշենք, սակայն, որ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների մասին օպերատիվ շտաբի տարածած տեղեկություններն էականորեն տարբերվում են այլ պաշտոնական տվյալներից։ Այսպիսով, ըստ Ռոսստատի, որը հաշվի է առնում նաև ուղեկցող հիվանդություններ ունեցող COVID-19-ով վարակվածների մահերը, նշում է, որ միայն օգոստոսին մահացել է շուրջ 50 հազար մարդ։ Մինչդեռ օպերատիվ շտաբը օգոստոսին հայտնել է միայն 800 մահվան մասին։

Մինչ այդ, Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ չեն երկարացնելու ոչ աշխատանքային օրերը, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով պայմանավորված, գրում է «Լենտան»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը կայունացել է։

Տաթև Ֆռանգյան