Խնդրում ենք ձեզ ժողովրդին հասցնել հայրապետական խոսքն ու հորդորել հնարավորինս կարճ ժամկետում պատվաստվել․ ՀԲԱ-ի բաց նամակը կաթողիկոսներին

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Հայկական Բժշկական Ասոցիացիան (ՀԲԱ) բաց նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկսին և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.Կաթողիկոսին, որ սատար կանգնեն առողջապահական համակարգին, օժանդակեն կորոնավիրուսի դեմ պայքարին և ժողովրդին հորդորեն հնարավորինս կարճ ժամկետներում պատվաստվել։

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայկական Բժշկական Ասոցիացիան մեր երկրի խոշորագույն բժշկական հասարակական կառույցն է, ներկայացնում է հազարավոր բժիշկների։ Նրանցից շատերն արդեն երկար ամիսներ ամեն օր պայքարում են կորոնավիրուսով վարակաված մեր հայրենակիցների կյանքի համար։ Նրանց շնորհիվ ապաքինվել են հարյուր հազարավոր հիվանդներ։ Ցավոք, այս պայքարը միշտ չէ, որ պսակվում է հաջողությամբ, ունենք հազարավոր զոհեր, որոնց թիվն աճում է ամեն ժամ։ Մենք անպայման շարունակելու ենք մեր աշխատանքը և պայքարելու ենք յուրաքանչյուր կյանքի համար,բայց այսօր մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել մահերի քանակը բազմակի անգամներ։ Ցավոք, Հայաստանում հակապատվաստումային շարժումը հաճախ ուղեկցվում է կեղծ ու շինծու կրոնական թեզերով, որոնք որևէ կապ չունեն մեր իրական հավատի հետ։ Ստեղծվում է արհեստական անվստահության միջավայր, որն էլ մեր հայրենակիցների շրջանում բերում է պատվաստումային գործընթացի դանդաղեցման։ Ցավոք, հապաղումն այս պարագայում հաճախ հավասար է մահվան։

Խնդրում ենք Ձեզ, սատար կանգնել մեր առողջապահական համակարգին, օգտագործել Ձեր հեղիանակությունը, ժողովրդին հասցնել հայրապետական խոսքն ու հորդորել հայոց եկեղեցու հետևորդներին հնարավորինս կարճ ժամկետներում պատվաստվել։

Վստահ ենք, որ միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նաև այս արհավիրքը։

Հարգանքով՝ ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան»։