Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին Մ-16 /Մ-4/-Ոսկեպար-Նոյեմբերյան-/Մ-6/ ավտոճանապարհի կմ 16+400 հատվածում կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով փակված ճանապարհի բնականոն երթևեկությունը վերականգնվել է։