Այդ մարդը գերազանցել է իր լիազորությունները. ՄԻՊ-ի կոշտ պատասխանը՝ ԱԽՔ-ին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։

«Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։

Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, և դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում», – նշեց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը նշել էր. «Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում»:

«2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ այցեր էինք իրականացնում և անձամբ կապի մեջի էի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակվա շարժումն էին մասնակցում։ Նրանք ինձ նամակագրությամբ բերման ենթարկվածների անուններ էին ուղարկում, որպեսզի արագ այցելենք։ Էդ ժամանակ ես անաչա՞ռ էի, հիմա դադարել եմ անաչառ լինել։

Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերը ժամը 3-ի կողմերը այցելեցի ձերբակալվածների պահման վայր։ ՁՊՎ-ի պետն ասաց, որ Գրիգորյանը քնած է։ Մի շարք այլ այցեր իրականացնելուց հետո եկա, Արմեն Գրիգորյանն արդեն արթնացել էր։ Մտա խուց, հանդիպեցի, որի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն հատուկ նամակ եմ գրել, պահանջել ենք իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացնել», – ասաց Թաթոյանը։

Նա հիշեցրեց, որ դրանից հետո ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում։

«Ինչպե՞ս է նա համարձակվում վարկաբեկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Ասում է, թե սահմանային հարցերում քաղաքական է։ Տո ես ինչքան ասեմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք… »,- նշեց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հայտարարեց, թե սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել։  «Պարզ չէ՞, որ սա Ադրբեջանի համար ամենաձեռնտու մոտեցումն է։ Այն պաշտոնյաները, որոնք մենակ քարտեզից են խոսում, իրենց պետք է ասել, որ տպավորություն է, թե այս երկիրը կարուձևի հարց է, վերցնենք այս կամ այն քարտեզով կտրենք… Այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիներն այսպես ամրացել են մեր ճանապարհներին»,- նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանն ընդգծեց, որ որպես ՀՀ ՄԻՊ, շարունակելու է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը. «Ես միայն իրավապաշտպան աշխատանք եմ կատարում: Կարծում եք՝ այսքան արած-դրածը, այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, այդպես թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն»:

Մանրամասները՝ տեսանյութում: