Ուկրաինացի գեներալը երկրի բնակիչներին կոչ է արել` պատրաստ լինել ռազմական դրության և Պուտինին պատերազմի դեպքում արյունահեղություն խոստացել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ուկրաինայի բնակիչները պետք է պատրաստ լինեն երկրում ռազմական դրություն հայտարարելուն։ Այս մասին «Գլավրեդ»-ում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Իգոր Ռոմանենկոն։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակով, գրում է «Ինոսմի»-ն։

«Ընդհանուր առմամբ, սահմանի վրա նոր կենտրոնացումն անվտանգ չէ, և Ուկրաինան, անհրաժեշտության դեպքում, պետք է պատրաստ լինի ռազմական դրություն հայտարարելուն»,- նշել է Ռոմանենկոն:

Ըստ նրա՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ է՝ զորքեր է քաշում Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ։

Գեներալը հոդվածում գրել է, որ «եթե Պուտինը պատերազմ սկսի, ապա Ուկրաինայում նրան արյունահեղություն է սպասվում, որը չի ավարտվի տարածքների զավթմամբ»։ Ռոմանենկոն Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասը Ռուսաստանի իշխանությունների համար անվանել է «ճամպրուկ առանց բռնակի»։ Նա կարծում է, որ Մոսկվան դեռ վերջնական որոշում չի կայացրել ռազմական գործողությունների բռնկման վերաբերյալ. գեներալի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է այս տարածաշրջանում իրականացնել Ղրիմի սցենարը՝ նախապես հաշվարկված օպերացիա՝ տարածքներն իր վերահսկողության տակ վերցնելու համար։

Կրեմլը, ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի, դժգոհ է ուկրաինական բանակի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառումից․ Կիևի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է ռազմական ներխուժման պատճառ դառնալ։

Տաթև Ֆռանգյան