Խնդիր կունենաք, եթե փաստեր չհրապարակեք իմ և Անկախության տոնը կազմակերպած ընկերության միջև կապի մասին. Արայիկ Հարությունյանը՝ Աղվան Վարդանյանին

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

ՀՀ պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հնարավորություն ունեք գործընկերների հետ իրականացնել ծրագիր, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեին: Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին, մենք ամեն տարի պետք է նշենք: Ասեմ ավելին, հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհտեև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է», – դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրի տեղը քաղաքական կյանքում. «Այո՛, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է, մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ նշելով, որ սովոր չէ նման քննարկումները վերածել «քաղաքական չգիտեմինչերի». «Թույլ եք տալիս, թույլ տվեք, դրանով է տարբերվում քաղաքական մարդը պատահական մարդկանցից», – ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ եթե կարողանում են 1,2 միլիարդ հայթայթել ու նշել Անկախության օրը, դժվար չէր լինի 40 միլիոն էլ հայթայթել ու «Քաղաքացու օրը» նշել:

Վարդանյանն ընդգծեց՝ բոլոր ուսումնասիրություններով՝ Անկախության օրը ծախսվել է 400-ից 450 միլիոն դրամ:

«Գումարները ինչ են եղել՝ չգիտեմ, ովքեր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան, ու ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, ևս հայտնի է», – ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արայիկ Հարությունյանն էլ շեշտեց՝ Աղվան Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի աղբյուրները ու իր առնչությունը ֆինանսավորողների հետ. «Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը», – ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: