Ջո Բայդենը քննադատել է ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդներին՝ Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին չներկայանալու համար

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին՝ Գլազգոյի միջազգային բնապահպանական գագաթնաժողովին չներկայանալու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չինաստանն ու Ռուսաստանը համաժողովին պատվիրակություններ են ուղարկել, սակայն ո՛չ Սի Ձինպինը, ո՛չ Վլադիմիր Պուտինը չեն մեկնել։ Չինաստանը ածխաթթու գազով օդն աղտոտող երկրների շարքում աշխարհում ամենամեծն է, Ռուսաստանը հինգերորդն է՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Հնդկաստանից հետո։

Ըստ Բայդենի՝ համաշխարհային առաջնորդի դերը, որը փորձում է խաղալ Չինաստանը, համատեղելի չէ այն փաստի հետ, որ այդ երկրի ղեկավարը չի ներկայացել նման կարևոր գագաթնաժողովի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Սի Ձինպինի մեծ սխալն է։

«Դա ուղղակի հսկայական խնդիր է, իսկ նրանք մի կողմ են քաշվել, ինչպե՞ս կարող ես դա անել և դեռ հավակնել ինչ-որ առաջնորդության»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է Վլադիմիր Պուտինին։

«Գիտեք՝ նրա տունդրան վառվում է, բառացիորեն վառվում է: Նա լուրջ, շատ լուրջ կլիմայական խնդիրներ ունի և լռում է որևէ բան անելու պատրաստակամության մասին»,- հավելել է Ջո Բայդենը։

Տաթև Ֆռանգյան