Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը հաղթեց ու ապահովեց Հայաստանի առաջին մեդալը
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը, հայտնում է Armsport.am-ը:
Այսօր ռինգ դուրս կգա և կիսաեզրափակիչի համար կպայքարի նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:
Հայաստանի ներկայացուցիչներից ԱԱ-ում պայքարի մեջ են միայն Չալոյանն ու Բաչկովը: