Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը  կշարունակվեն  այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, գրում է Aliq media-ն։

Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։

«Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք ընտրությունից։ Դուք պարտվողներին հաղթող եք հայտարարում  և ընդհակառակը, այն չի կարող մնալ անպատասխան։ Այո, Վրաստանը սկսում է արդար բողոքի ակցիա։ Ցույցը կմեկնարկի Բաթումիում, մենք սպասում ենք բաթումցիներին և ոչ միայն բաթումցիներին, այսօր ժամը 17:00-ին՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ գտնվող տարածքում: Բացի այդ, Ռուսթավիի բանտի առջև ժամը 18:00-ին սպասում ենք այն մարդկանց, ովքեր անհանգստացած են երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի  դեմ կատարվող մահափորձով  և նրա ճակատագրով»- նշել է Նիկա Մելիան։

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից անազատության մեջ է։ Հոկտեմբերի  14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությունը և նրա աջակիցները անցկացրեցին բողոքի ցույց՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս, սակայն համաձայնություն չստանալուց հետո որոշեցին դեմել ավելի կոշտ քայլերի։

Երրորդ նախագահը մեկ ամսից ավելի է հացադուլի մեջ է։ Ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն իշխանությունները թույլ չեն տալիս։