Պուտինը հայտարարել է, որ ռուս զինվորականները սովորել են՝ ինչպես արդյունավետ հետ մղել ԱԹՍ-ների հարձակումները

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը ներկայում ունի ավելի քան 2.000 անօդաչու թռչող սարք, և ռուս զինվորականները սովորել են՝ ինչպես արդյունավետ կերպով հետ մղել անօդաչու սարքերի հարձակումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք պետք է շարունակենք աշխատել դրանց վրա (անօդաչու թռչող սարքերի), աշխատենք այնքան ջանասիրաբար, որքան վերջերս: Ես նկատի ունեմ՝ ներառյալ արհեստական ինտելեկտի օգտագործումը և տեխնոլոգիայի ու գիտության ամենաժամանակակից ձեռքբերումները»,- ասել է Պուտինը ՊՆ-ի և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ այս աշխատանքը պետք է հիմնված լինի այդ ինքնաթիռների օգտագործման Ռուսաստանի փորձի վրա։

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են անօդաչուներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող են լինել մեզ համար․ նկատի ունեմ այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակումները»,- ասել է նա։

«Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ»,- հավելել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան