ԱՄՆ կոնգրեսականները մերժում են Թուրքիային F-16-երի վաճառքը․ նրանք նամակով դիմել են պետքարտուղար Բլինքենին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի 41 անդամներ նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ ընդդիմանալով Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու՝ Վաշինգտոնի ծրագրերին։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

ԱՄՆ կոնգրեսականները՝ Քրիս Պապասի գլխավորությամբ, Հունաստանի հանձնախմբի նախագահներ Գազ Բիլիրակիսի ու Քարոլայն Մալոնիի հետ միասին Բլինքենից ավելի շատ տեղեկատվություն են խնդրել վերջին զեկույցների մասին, որ Թուրքիան ցանկանում է գնել 40 հատ F-16 կործանիչ և ինքնաթիռների արդիականացման համակարգեր։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել է F-16 կործանիչների ձեռքբերումը, այնուհետ հայտարարել, որ ԱՄՆ նախագահը դրական է վերաբերվում այդ գործարքին։

ԱՄՆ կոնգրեսականները նշել են 4 պատճառ, թե ինչու են դեմ Թուրքիային ամերիկյան արտադրության ինքնաթիռների վաճառքին։

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո Էրդողանի կառավարությունը պարզ հասկացրել է, որ մտադրություն չունի համապատասխանել ԱՄՆ օրենսդրությանը կամ դիտարկել այն պայմանները, որոնք հանգեցրին Թուրքիային F-35-ի ծրագրից հեռացնելուն և Կոնգրեսը դադարեցրեց Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը։

ԱՄՆ օրեսդիրները նաև նշում են, որ ուրախ են տեսնել Թուրքիայի արմատական կապերը Արևմուտքի հետ, սակայն հավելում են, որ այդ նպատակին հնարավոր չի լինի հասնել, եթե «Էրդողանի կառավարությունը խուսափի ԱՄՆ օրենքներն ու ՆԱՏՕ-ին դաշնակցության չափորոշիչները խախտելու համար պատասխանատվությունից»։

Էմմա Չոբանյան