Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման շուրջ քննարկումներ կան, բայց փաստաթուղթ այս պահին չկա. Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման շուրջ քննարկումներ կան, բայց փաստաթուղթ մինչև այս պահը, կարծում եմ չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ես ավելին չգիտեմ, արտգործնախարարության գործընկերները միգուցե կասեն»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Պուտինը հայտարարել է ցավոտ փոխզիջումների մասին՝ Սանոսյանը նշեց. «Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը։ Մենք հայտնվել ենք այս իրականության մեջ։ Եվ այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, զարգանալը, ոտքի կանգնելը։ Եվ դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք, որպեսզի ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի։ Դրա համար այդ երևույթից պետք չէ վախենալ, խուսափել։ Նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է էդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան անընդհատ, ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ ու դրանցով զբաղվել։ Դրա համար մեզ այդ գործընթացը պետք է, որպեսզի հստակեցնենք մեր սահմանները և զարգանանք այն սահմանների մեջ, որոնք փաստացի ունենք»,- ասաց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: