Հայտնի է՝ ինչ օբյեկտի էր բախվել ԱՄՆ-ի USS Connecticut միջուկային սուզանավը Հարավչինական ծովում

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Անհայտ օբյեկտը, որին հոկտեմբերի 2-ին Հարավչինական ծովում բախվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USS Connecticut միջուկային սուզանավը, պարզվում է՝ եղել է ծովային լեռ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ-ն, գրում է USNI News-ը։

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ USS Connecticut-ը բախվել է չբացահայտված ծովային սարի՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային ջրերում գործողությունների ժամանակ»,- ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հետաքննության արդյունքները քննարկման են փոխանցվել ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կառլ Թոմասին, որն էլ «կորոշի հետագա գործողությունների, այդ թվում՝ քրեական հետապնդման իրագործելիությունը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USS Connecticut միջուկային սուզանավը հոկտեմբերի 2-ին Հարավչինական ծովում բախվել է անհայտ օբյեկտի, ինչի հետևանքով մեծ վնասներ է կրել։

Տաթև Ֆռանգյան