ՏՄՊՀ-ն ուսումնասիրում է օնլայն տաքսիների և կարագի շուկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
Բոլորը

ՏՄՊՊՀ-ն գնաճի հետ որևէ առնչություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով սննդամթերքի թանկացման մասին դիտարկմանը:

ՏՄՊՊՀ նախագահը հիշեցրեց՝ իրենց գործունեության տիրույթում է գնաճի ուսումնասիրությունը միայն այն պարագայում, եթե գործ ունեն գերիշխող դեր ունեցող տնտեսվարողի հետ և առկա է հակամրցակցային գործողություն, իրավախախտում։

Գեղամ Գևորգյանը նշեց, որ կրկին ուսումնասիրություն են սկսել հավի, ձվի, շաքարավազի շուկայում։

«Վերջին թանկացման մասին տվյալներ չկան, որովհետև եթե ԵԱՏՄ-ից է գալիս, տվյալներն ամփոփվում են եռամսյակն ավարտվելուց հետո։ Տվյալների ուսումնասիրության ավարտին կարձանագրենք, եթե տեսնենք, որ կան իրավախախտման հատկանիշներ, վարույթ կսկսենք, դրա արդյունքները կհրապարակենք։ Եթե տեսնենք, որ իրավախախտման հատկանիշներ չկան, մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք:

Գների դինամիկան ենք նայում։ Երևի տեղյակ եք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, այնուհետև էլի բարձրացել էին, հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծման  մաքսատուրքը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում կովիդով պայմանավորված»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ կարագի շուկան ևս պետք է ուսումնասիրվի:

«Այս պահին բժշկական ծառայություններն ենք դիտարկում, բացի «Պիսիար» կամ ՊՇՌ թեստերով, նաև ախտորոշիչ սարքավորումների միջոցով հետազոտությունները, վստահ եմ՝ դեկտեմբերի վերջին արդյունքները կհրապարակենք»,- տեղեկացրեց  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են սկսել նաև այն հարթակների հետ կապված, որոնք օնլայն տաքսի ծառայություն են մատուցում։

«Օնլայն տաքսիների հետ կապված բողոքներ կային, այդ ազդակները բազմաթիվ են մամուլում։ Հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված խնդիրներ ևս տեսել ենք, վարույթ կանենք և ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,- նշեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: