Ֆիլիպիններում հրդեհը ոչնչացրել է ավելի քան 148․6 հազար դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիլիպիններում հրդեհը ոչնչացրել է տարբեր արտադրողների ավելի քան 148․6 հազար դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոկեն, փոխանցում է korrespondent-ը։

Միաժամանակ, համաձայն երկրում Կորոնավիրուսի դեմ պայքարի թիրախային խմբի տվյալների՝ հրդեհը ոչնչացրել է AstraZeneca պատվաստանյութի 9․176 դեղաչափ, Moderna-ի՝ 14․400, Sinovac-ի ՝ 36․164 և Pfizer-ի 88․938 դեղաչափ: Նշվում է, որ Moderna-ի պատվաստանյութը նախատեսված է եղել 12-17 տարեկան երեխաների իմունիզացիայի համար, որը պետք է սկսեին կիրառել նոյեմբերի 3-ից։

Մինչ օրս Ֆիլիպիններում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2․79 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 2․7 միլիոն մարդ, մահացել՝ 43․2 հազար հիվանդ։ Երկրում ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 27․3 միլիոն մարդ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆիլիպինների նախագահն առաջարկել էր քնած ժամանակ պատվաստել նրանց, ովքեր չեն ցանկանում պատվաստվել։

Տաթև Ֆռանգյան