«ՔՊ-ի ներկայացուցիչը, գլուխգործոց անձն այստեղ ես եմ՝ Արարատ Թումանյանս». Մեղրիի քաղաքապետի իշխանական թեկնածու

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Մեղրիում քաղաքական ճգնաժամ է հասունանում: Ընտրություններից շուրջ 15 օր անց անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ քաղաքապետի միասնական թեկնածուի ընտրության հարցում:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժ չի հաղթահարել 50+1%-ի շեմը: Իշխող ՔՊ-ն ընտրությունների վերջնական արդյունքներով ստացել է 5 մանդատ, Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի նորաստեղծ «Ապրելու երկիր» և Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունները ստացել են 2-ական մանդատ: Առաջատարն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 6 մանդատով: Քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է 8 կողմ քվե:

Factor.am-ի տեղեկություններով՝ իշխող ՔՊ-ն ճնշումներ է գործադրում, որ քաղաքապետ ընտրվի իր կազմից: «Հանրապետություն» կուսակցության՝ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ այս և այլ թեմաների վերաբերյալ:

«Ես հարցերի չեմ պատասխանում, հարցազրույց կտամ ավագանու առաջին նիստից հետո: Բացարձակ ոչ մի հարցի չեմ պատասխանում: Ես չգիտեմ, թե երբ է տեղի ունենալու ավագանու նիստը»,- ասաց նա:

Մինդեռ կուսակցության կենտրոնական գրասենյակից Անի Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սպառնալիքների մասին տեղեկություններ իրենք էլ են ստանում:

«Ըստ տարածվող լուրերի՝ կան անբարոյական ուժեր, որոնք կփորձեն ժողովրդի քվեի դեմ գնալ։ Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանության պարտված ուժը փորձում է աշխատել ավագանու առանձին անդամների հետ՝ վախեցնելով, սպառնալով»,- ասաց Անի Խաչատրյանը։

Մեղրիի քաղաքապետի ընտրության օրը որոշված չէ, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև քննարկումները շարունակվում են, Factor.am-ի հետ զրույցում նշեց Մեղրիի քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Արարատ Թումանյանը:

Խոսելով իրենց կողմից կիրառվող ենթադրյալ ճնշումների մասին՝ ՔՊ-ականն ասաց. «ՔՊ-ի ներկայացուցիչը, գլուխգործոց անձն այստեղ ես եմ՝ Արարատ Թումանյանս: Եթե կգտնեք մի քաղաքացի, որը փաստացի օրինակ կբերի այդ տեղեկությունների վերաբերյալ, թող խոսի, եթե ոչ՝ թող իմ առաջ և օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Եթե որևէ մեկիս կողմից ճնշում է գործադրվել, թող բերեն օրինակ: Ինչո՞ւ չեն դիմում պատկան մարմիններին»,- ասաց նա:

Արարատ Թումանյանը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցություններից:

«Մեր քաղաքական էլիտայից, անուններ չեմ ուզում շեշտել, եղել է առաջարկ, ոչ թե առաջարկ՝ որպես այդպիսին, այլ հնարավոր առաջարկվելիք տարբերակ, քանի որ մենք 5 մանդատ ունենք, «Հանրապետություն»-ն ունի 6 մանդատ, իսկ Արամ Սարգսյանի կողմից առաջարկվել է՝ թող մենք լինենք քաղաքապետ, քանի որ մեկ մանդատով ավելի ենք, ինձ՝ որպես Մեղրիի ներկայացուցիչ, հարցրել են, ու շատ վաղեմի ժամանակներից ես եղել եմ ջատագովն ընդդեմ ընդվզելու այն գործառույթները, որոնք տեղի են ունեցել հեղափոխությամբ…առաջարկվել է՝ ոնց եք նայում էս հարցին, ես ասել եմ՝շատ նորմալ: Ես ասացի, որ խնդիր չեմ տեսնում, բայց որպեսզի մենք միմյանց հետ համագործակցենք, ես իրենցից երկու պաշտոն եմ ուզել՝ տեղակալի և կոմունալ ծառայության պետի: «Հանրապետություն»-ը չի համաձայնվել»,- ասաց նա:

Հավելենք, որ Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներն այսօր ԱԺ-ում հրաժարվեցին Մեղրիի քաղաքապետի ընտրության թեմայով խոսել: Իսկ Գյումրիում ՔՊ-ն կոալիցիա կազմեց «Բալասանյան» դաշինքի հետ:

Նարեկ Կիրակոսյան