Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կողմից Դոնբասում «Բայրաքթար»-ների կիրառման համար

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կողմից ռուսամետ զինյալների դեմ հակամարտությունում թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման համար։ Թուրքական լրատվամիջոցմերի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

«Եթե երկիրը զենք է գնում մեզանից կամ մեկ այլ երկրից, այնուհետ այդ զենքը չի կարող պիտակավորվել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Եթե երկիրը մեզանից գնում է զենքը, դրանից հետո այդ արտադրանքն այլևս թուրքական չէ։ Այն կարող է արտադրվել Թուրքիայիում, բայց պատկանում է Ուկրաինային։ Թուրքիային չի կարելի մեղադրել դրանում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Ուկրաինան պետք է դադարի Թուրքիայի անունը հիշատակելը։

Նշենք, որ օրերս Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում մարտական գործողություններում կիրառել էր թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ոչնչացնելով հակառակորդի հրետանային համակարգը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկսովը, մեկնաբանելով թուրքական անօդաչուների կիրառումը, նշել էր, որ «Բայրաքթար» հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել բացասական հետևանքների և Դոնբասում իրադրության ապակայունացման։

«Մենք իսկապես առանձնահատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման»,- ասել էր Պեսկովը։

Հավելենք, որ Ուկրաինան թուրքական «Բայրաքթար» անօդաչուների ակտիվ գնորդներից է։

Էմմա Չոբանյան