Վտանգավոր զվարճանք. Իսպանիայում մահացել է ցլերի ավանդական մրցավազքի մասնակիցը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իսպանիայի արևելյան Օնդա քաղաքում ցլերի ավանդական մրցավազքի ժամանակ (Էնսիերո) միջին տարիքի մի տղամարդ գլխի և ազդոսկրի ծանր վնասվածքներ է ստացել։ Նա մահացել է հարևան Վիլյառեալ քաղաքի հիվանդանոցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թեև Օնդայի քաղաքապետարանը որոշել է դադարեցնել ցլերի հետ կապված բոլոր միջոցառումները, սակայն Fira de Onda փառատոնը կշարունակվի՝ չնայած ողբերգական իրադարձությանը։

Սա իր տեսակի մեջ առաջին միջադեպն էր այն բանից հետո, երբ Իսպանիան վերստին թույլատրեց փառատոնները՝ ամռանը կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների մեղմացումից հետո:

Չնայած արգելքների վերացմանը՝ Իսպանիայում շարունակվում է թեժ բանավեճն այն մասին՝ արդյո՞ք ցլերի մասնակցությամբ բոլոր փառատոները պետք է ընդհանրապես չեղարկվեն:

Փառատոնի ընթացքում մասնակիցների ամբոխը վազում է քաղաքի փողոցներով՝ փախչելով կատաղած ցլերից։ Որոշ դեպքերում այդ ցլերին նորից բռնում և տանում են մասնակցելու ցլամարտերի, որոնք կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից սուր քննադատության են ենթարկվում, իսկ հասարակության շրջանում դեռևս ոչ միանշանակ վերաբերմունք կա դրանց նկատմամբ։

Տաթև Ֆռանգյան