Կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը. Ավանեսյան
Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականացնում են օրական 20000-ից ավել պատվաստում։
Սիրելի քաղաքացիներ, օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը»,- նշել է նախարարը։