Ո՞ւմ համար են ցանկանում մասնավորեցնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջը»

Լուրեր

14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
Բոլորը

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին մի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ու սեփականաշնորհման ենթակա հիմնարկների թվում ավելացնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ին։

Այլ կերպ ասած, պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկում է մասնավորեցնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջը»։

Հարկ է նշել, որ մասնավորեցման ենթակա հիմնարկների ցանկում ուսումնական հաստատությունները հատուկենտ են հայտնվում։ Տվյալ դեպքում «Երևանի հենակետային բժշկական քոլեջը» միջին մասնագիտական բժշկական կրթություն տվող ամենահին և առավել մեծ պահանջարկ վայելող ուսումնական հաստատությունն է։

Փորձը ցույց է տվել, որ սեփականաշնորհման ենթակա հաստատությունների ցանկում, որպես կանոն, ավելացվում են այն ձեռնարկությունները, որոնց դեպքում արդեն իսկ պատրաստի գնորդ կա։ Իսկ թե ով է ցանկանում գնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջը» թերևս պարզ կդառնա այն ժամանակ, երբ վերջինիս մասնավորեցման հարցը ավելի առարկայական կքննարկվի, այն է՝ նախագիծը կառավարությունում հաստատվելուց հետո կուղարկվի խորհրդարան։

Վահագն Հովակիմյան